00:00:00

Մամեդյարովը հանդիպել է համանախագահների հետ

12:54, 23 սեպտեմբեր 2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ իրադրությունը: «Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնսիի և Էնդրյու Շոֆերւ հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, հակամարտության գոտում տիրող իրավիճակը և, ընդհանուր առմամբ, համանախագահների ապագա ծրագրերը»,- ադրբեջանական «Ինտերֆաքս»-ին ասել է այդ երկրի ԱԳՆ մամլո խոսնակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր