00:00:00

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

12:00, 23 սեպտեմբեր 2019

ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների: Հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայ ուսանողները հնարավորություն կունենան երկարաժամկետ կրթական ծրագրով մեկնել և ուսանել Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայում: Իսկ փոխանակման ծրագրի շրջանակում հայ և շոտլանդացի դասախոսները փոխայցելությունների միջոցով կկարողանան կիսվել փորձով և ձեռք բերել նոր հմտություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է ծրագրի իրականացումն ու պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել մշակութային համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր