00:00:00

Հայաստանը կարողացել է ԵԱՏՄ-ի կողմից լուրջ առավելությունների հասնել. ԱԳՆ

14:43, 03 սեպտեմբեր 2019

Դառնալով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ 2020թ. ավտոներկրողները կկարողանան գնված կամ երրորդ երկրների արտադրության ավտոմեքենաները ներկրել ոչ թե ԵԱՏՄ մաքսային սակագներով, այլ Հայաստանի ազգային օրենսդրությամբ՝ մաքսատուրքերի առավել ցածր դրույքաչափերով: Այս մասին ասյօր ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Սակայն, Քոչարյանի խոսքով, նոր նմանատիպ առավելություն ստանալու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ բոլոր 5 անդամ պետությունների համաձայնությունը: Փոխնախարարը չնշեց, թե արդյոք համապատասխան քայլեր են ձեռնարկվում՝ նման նախաձեռնությունն իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր