00:00:00

Երբ հորդորում եք քաղցկեղով հիվանդներին հերթագրել, դրանով խլում եք ապրելու վերջին շանսը. Գեւորգ Թամամյանը՝ նախարարին

13:53, 03 սեպտեմբեր 2019

Պարոն նախարար, ինչպե՞ս էիք ձեզ զգում, երբ ապրիլին ուռուցքաբանության ազգային կենտրոնին հորդորել էիք հերթագրել քաղցկեղով հիվանդներին:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, Գեւորգ Թամամյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Քանի անգամ է եղել, որ գլխի ուռուցքով երեխային հերթագրել են մասնավոր ԲԿ-ում, որտեղ միլիարդից ավելի պետպատվեր են ավելացրել: Միջամտել ենք, փոխնախարարն է միջամտել: Իսկ պատկերացրեք սովորական մարդիկ, որոնք չունեն այդ հնարավորությունը, որ կապվեն նախարարության հետ, մինչեւ ե՞րբ են սպասելու»,-ասաց նա: Թամամյանի խոսքով, նախարարը հայտարարում է, թե ամեն ինչ անվճար է, հիվանդանոցներն ամեն ինչ ստանում են. «Ուռուցքաբանության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը երեկ ցույց տվեց թվեր՝ 36 հազար, 100 հազար, թե որքան է արժենում այդ բուժումները, եւ որքանն է փոխհատուցում պետությունը: Իր հայտարարություններով նախարարը բժշկին ու հիվանդին հանում է իրար դեմ: Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք, թե որքան աշխատավարձ է ստանում սովորական մանկաբույժը կամ պոլիկլինիկայի բժիշկը, որ հայտարարում եք՝ 10 հազար դրամով բարձրացրեցինք: Ձեր ամեն սանրվածքն այդքան կարժենա»,-հայտարարեց նա: «Ընդհանրապես, պարոն նախարար տեղյա՞կ եք՝ ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ եք, որ այդ ամիսներին, որ հորդորել էիք հիվանդներին հերթագրել, քաղցկեղը տարածվելու ունակություն ունի եւ խլում եք մարդկանց ապրելու վերջին շանսը: Այս ամենը պարոն Տանանյանը երեկ ցույց տվեց նաեւ թղթերով»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր