00:00:00

Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական Է վերադարձել Սիրիա

13:22, 03 սեպտեմբեր 2019

Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին  ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսաստանյան կենտրոնի տեղեկագրում: «Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1247 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 306 մարդ (92 կին, 156 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 941 մարդ (282 կին, 480 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա Է վերադարձել 383 հազար 478 փախստական՝ ավելի քան 120 հազարը՝ Լիբանանից եւ ավելի քան 260 հազարը՝ Հորդանանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր