00:00:00

Տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա. ՀՀ ՄԻՊ

11:18, 02 սեպտեմբեր 2019

Անցած 28 տարիների ընթացքում Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում: Այս մասին ասված է Արցախի անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձում: Նա, ամսնավորապես, նշել է. «Իմ գործունեության կարեւոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից եւ բացառելով քաղաքական որեւէ գործոն: Ես մշտապես նշել եմ եւ շարունակելու եմ կրկնել, որ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը բացասական ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է աշխատանք տանեն հանրահայտ այս սկզբունքով, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում  սկզբունքային կարեւորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս: Շնորհավորում եմ արցախցիներին եւ ամբողջ հայությանը համահայկական այս տոնի առթիվ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր