00:00:00

ՀՀ ներմուծման կառուցվածքը 2017թ.

15:59, 28 մարտ 2018 Տնտեսություն

2017թ.-ին ՀՀ համախառնապրանքաշրջանառությունըաճել է շուրջ 26.86%-ով՝ կազմելով  $6425.6 մլն: Ընդորում, արտահանմանաճըկազմել է 25.2%՝ առաջինանգամհատելով $2 մլրդ-ի սահմանագիծը, իսկներմուծմանաճը՝ 27.8%՝ կազմելով $4,2մլրդ: 2017 թվականին արտահանման կառուցվածքին «Իրազեկ քաղաքացիների իավորումը» անրադարձել է այստեղ: Այժմ փորձենք քննարկել նեմուծումը: Ներմուծման կառուցվածքը Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ապրանքային կառուցվածքում առաջատար է հանքահումքային արտադրանքը, որը կազմել է ամբողջ ներմուծման 15.5%-ը կամ $648 մլն: Դրան հաջորդում է «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» հոդվածը՝ $639 մլն ծավալով և 15.3% մասնաբաժնով: Ներմուծման ծավալով երրորդը քիմիական արդյունաբերության արտադրանքն է՝ $420 մլն ծավալով, որը կազմում է ներմուծման 10%-ը: Պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը կազմել է $378 մլն կամ ներմուծման 9%-ը: Սրանց հաջորդում են «ոչ թանկարժեք քարեր և դրանցից իրեր» ($296 մլն),«մանածագործական իրեր»($270 մլն),«տրանսպորտային միջոցներ» ($247 մլն) և «թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ($238 մլն) հոդվածները: Ներմուծմանուղղությունները Բավականինբազմազան է նաևներմուծմանաշխարհագրականկառուցվածքը: ԱռաջատարենԵԱՏՄերկրները, որոնցբաժին է ընկնումներմուծման 31.24%-ը՝ շուրջ $1.31 մլրդ(որիգերակշիռմասը՝ 97%-ը պատկանում է ՌԴ-ին): Հատկանշական է նաև ԵԱՏՄ-ից ներմուծմաննախորդտարվանկատմամբգրանցվածբարձրաճը՝ շուրջ 23%: ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծմանկառուցվածքումգերակշռող է բնական և հեղուկգազը, որիներմուծմանծավալըհասնում է $301.5 մլն-ի (ամբողջներմուծմանավելիքան 23%-ը): Հաջորդը «նավթ և նավթամթերք» հոդվածն է՝ $155.2 մլնծավալով (ներմուծմանշուրջ 12%-ը): Այլ կերպ ասած, ԵԱՏՄ-ից ներմուծման 35 տոկոսը էներգակիրներ են: Մեծ ծավալներով ներմուծվում են նաև անմշակ ալյումին ($67.3 մլն), ցորեն ($59.5 մլն), հեռախոսային ապարատներ և կապի այլ միջոցներ($31.5 մլն), շոկոլադ և կակաո ($22.5 մլն), ռետինե անվադողեր ($19.4 մլն), երկաթե, պողպատե ձողեր ($18.8 մլն): Նշանակալի են նաև ծխախոտի, մարգարինի, ալկոհոլային խմիչքների, շաքարի, դեղորայքի, մարդատար ավտոմեքենաների ներմուծման ծավալները: Այս մասով բավականին հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած 3-րդ երկրներից ապրանքնների ներմուծման բարձր դրույքաչափերի՝ դրանց ներմուծման տեսակարար կշիռն աճում է՝ նվազեցնելով ԵԱՏՄ երկրներից ներմուծման կշիռը: ՀՀ ներմուծման գործընկերների շարքում իր կայուն դիրքն է գրավել նաև ԵՄ-ը: 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ԵՄ-ից ներմուծման ծավալը կազմել է շուրջ $903 մլն, որը կազմում է մեր ներմուծման 21.6%-ը: Ընդ որում, 2016թ.-ի համեմատ ԵՄ-ից ներմուծման ծավալները նույնպես աճել են բավականին բարձր տեմպերով. հավելաճի տեմպը գերազանցել է 27%-ը: Այսինքն, ԵՄ-ից ներմուծումն ավելի արագ է աճում, քան ԵԱՏՄ-ից: ԵՄ երկրների կառուցվածքում առաջատար է Գերմանիան՝ $202.32 մլն ներմուծման ծավալով: Հաջորդը Իտալիան է՝ $160.5 մլն, որին հաջորդում են արդեն Ֆրանսիան, Հունաստանը, Լեհաստանը, Բելգիան և Բուլղարիան: Բավականին բազմազան է ԵՄ-ից ներմուծման ապրանքային կառուցվածքը: Ներմուծվում են ինչպես հումքային, այնպես էլ պատրաստի, սննդային ապրանքներ, արտադրական սարքավորումներ, մեքենաներ: Այսպես, Գերմանիայից ներմուծման կառուցվածքում գերակշռող են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, արտադրական սարքավորումները, դեղամիջոցները: Իտալիայից ներմուծվում են տեքստիլ արդյունաբերության արտադրանքներ, կենտրոնական ջեռուցման կաթսաներ, դեղմիջոցներ: Ֆրանսիայից՝ շինարարական կոնստրուկցիաներ, օծանելիք, կոսմետիկ միջոցներ: Հունաստանից ներմուծման կառուցվածքում գերակշռող են նավթը և նավթամթերքները: ՀՀ ներմուծման գործընկերների շարքում առաջատար են նաև Չինաստանը (ներմուծման 10.9%-ը), Թուրքիան (5.5%), Իրանը (4.3%), նշանակալի քանակությամբ ներմուծվում է նաև ԱՄՆ-ից (3.2%), Ուկրաինայից (2.9%), Վրաստանից (2.6%),            ԱՄԷ-ից (2.4%), Շվեյցարիայից (2.3%): Չինաստանից հիմնականում ներմուծվում են հեռախոսային ապարատներ և կապի այլ միջոցներ, կոշկեղեն, երկաթե գլանվածքներ, ռետինե անվադողեր, համակարգիչներ և դրանց մասեր և այլն: Հարևան Թուրքիայից ներմուծվում են գերազանցապես տեքստիլ արդյունաբերության արտադրանքներ, ինչպես նաև սև մետաղներ, լվացող և մաքրող միջոցներ, ցիտրուսներ:Իրանից ներմուծվում են առավելապես հանքահումքային ապրանքներ՝ բնական և հեղուկ գազ, նավթամթերք, սև մետաղներ, շինանյութ: ԱՄՆ-ից ներմուծվում են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, մսամթերք, դեղորայք: Իսկ Վրաստանից՝ առավելապես սննդի արդյունաբերության արտադրանքներ, պարարտանյութեր, էլ.էներգիա: Հովհաննես Մելքումյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր