00:00:00

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

03:01, 24 մարտ 2018 Պատահարներ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ, 30-ամյա Գայանե Հ.-ն, նույն մարզի Ծովասար գյուղի բնակիչներ, 32-ամյա Խանդուտ Գ.-ն, 47-ամյա Լիաննա Մ.-ն, 31-ամյա Մարգարիտա Գ.-ն, 38-ամյա Կարիեն Վ.-ն և Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 47-ամյա Աշխեն Գ.-ն: Ավելին` սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր