00:00:00

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում քննարկել է ջրային ոլորտի հիմնախնդիրները

01:00, 14 հունիս 2019

Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա` խնդիրների հնարավոր լուծման առաջարկություններ վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր