00:00:00

Երկրներն ընդունել են «Առողջապահական ծառայությունների հասանելիության հավասարություն» Լյուբլյանայի հայտարարագիրը

23:24, 13 հունիս 2019

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եռօրյա այցով գտնվում է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, որտեղ մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում բնակչության առողջության բարելավմանը և բարեկեցությանը հասնելու գործընթացի առաջընթացին նվիրված տարածաշրջանային բարձր մակարդակի համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են երկրներում առողջության ցուցանիշների տարբերությունների կրճատման գործընթացը, այդ նպատակին հասնելու նոր ուղղություններն ու հնարավորությունները: Միաժամանակ,  մշակվել է առաջիկա 10 տարվա համար առողջության հանդեպ արդարացի վերաբերմունքի ապահովման եվրոպական օրակարգ` հաշվի առնելով երեք հիմնական նպատակները. առողջ և բարեկեցիկ պայմանների ստեղծում, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի արագացում, իրավիճակի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն: Արդյունքում, երկրներն ընդունել են «Առողջապահական ծառայությունների հասանելիության հավասարություն» Լյուբլյանայի հայտարարագիրը: Այցի ընթացքում Լենա Նանուշյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության առողջապահության նախարար Ալես Սաբեդերին: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները և հնարավոր հորիզոնական կապերը` առողջապահական հասարակական կազմակերպությունների միջև: Հանդիպումներ են կայացել նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առողջության համապարփակ հասանելիության, շրջակա միջավայրով պայմանավորված առողջության բարելավման, սոցիալական հարցերի վերաբերյալ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31