00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ Արտակ Զեյնալյանի պաշտոնանկության պատճառների մասին

22:23, 13 հունիս 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Shantnews-ին տված հարցազրույցում անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառներին: «Խնդիրները և  միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- ասել է ՀՀ վարչապետը: Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր