00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

20:41, 13 հունիս 2019

Հունիսի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի գործունեությունը՝ ուղղված  միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանությանը, նշելով անկախության տարիների ընթացքում նրա անգնահատելի ներդրումն Արցախի ժողովրդի պայքարի գործում՝ հանուն իր գաղափարների և նպատակների իրականացման։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացի վերջին զարգացումներին: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ կապված մի շարք հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր