00:00:00

Իշխանական վերնախավը Ս. Սարգսյանի գլխավորությամբ այսօր ծննդի է

20:54, 23 մարտ 2018

Այսօր  լրանում է Հայաստանի իշխանական վերնախավի հնաբնակներից ամենահին ներկայացուցիչ, ՍԴ նախկին նախագահ, Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նորըտնիր  ղեկավար Գագիկ Հարությունյանի 70-ամյակը։ Իշխանական վերնախավը այս առիթով հավաքվելու է «Օջախ» ռեստորանային համալիրում, նշելու Հարությունյանի 70-ամյակը: Հրավիրված են գրեթե բոլորը: Ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը: Ի դեպ քիչ առաջ ՀՀ ԱԻՆ-ից հայտնեցին, թե Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի բակում գտնվող ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր