00:00:00

Չավուշօղլու. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը»

20:00, 13 հունիս 2019

Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո  ազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանյան հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։ Անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավվի: Բացենք արխիվները»,-ասել է նա: Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»: ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր