00:00:00

Կմշակվեն ներդրումային ծրագրեր ռազմական միավորների արդիականացման և նոր զինատեսակների ստեղծման համար

19:27, 13 հունիս 2019

Կառավարության այսօրվա նիստից հետո՝  լրագրողների հետ ճեպազույցում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն  անդրադարձավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքներին։ Նախարարի խոսքով՝ նախարարն  այս հարցում առաջնահերթությունները 3-ն են՝ ռազմարդյունաբերություն զարգացում, բարձ տեխնոլոգիական, ինժեներական էկո համակարգերի ուղղություն և թվայնացում։   «Այս պահին մենք իրավական առումով արդեն   ստացել ենք հնարավորություն ռազմարդյունաբերական պետական կոմիտեի հետ մշակելու և զարգացնելու այն ներդրումային ծրագրերը, որոնք միտված են թե՛ ռազմական միավորների արդիականացմանը, թե՛ նոր զինատեսակների ստեղծմանը, թե ՛արդեն իսկ գոյություն ունեցողների թվայնացմանը, թե՛ կապի համակարգերի արդիականացմանը։ Գործընթացներ են ընթանում, որ այս կոմիտեի իրավասության տակ գտնվող գործարանները, գիտահետազոտական ինստիտուտներն իրավական առումով անցնեն մեր գերատեսչության ղեկավարման ներքո»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր