00:00:00

Հակոբ Արշակյանը՝ Գագիկ Բեգլարյանի կատարած հնարավոր չարաշահումների մասին

19:10, 13 հունիս 2019

  Կառավարության այսօրվա նիստից հետո՝  լրագրողների հետ ճեպազույցում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն, անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի տրանշ 2-ի աշխատանքների դադարեցմանը, ասաց՝  շինարարի հետ բանակցություններ են ընթանում, որեսզի այդ խնդիրը լուծում ստանա և ի  աշխատանքները դարձյալ շարունակվեն։ «Իսկ տրանշ 3-ի  հետ կապված՝  չինական կողմի հետ աշխատանքներ են ընթանում։ Որոշակի հապաղումներ կան՝ կապված նախկինում տեղի ունեցած խնդիրների հետ։ Այս պահին ճանապարհի շինարարությունն իրականացվում է», - ասաց նախարարը։ Նախարարն անդրադարձավ նաև պետական համակարգի աշխատողների  կրճատումներին՝ ասելով, որ դա ճի կարելի  կրճատում համարել, քանի որ այս պարագայում խոսքը օպտիմալացման մասին է, ոչ թե կրճատման։ Նախարարը  խոսեց նաև պետական համակարգում   աշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդրին, ապա վստահեցրեց՝ այս հարցի հետ կապված՝  քննարկումներ  են  ընթանում «Կարծում եմ՝ առաջիկայում  դրա հետ կապված՝ կոնկրետ հայտարարություններ կլինեն», -  ասաց նախարարը՝ հավելելով՝ միանշանակ, պետական համակարգում  աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրանան։ Լրագրողները փորձեցին նախարարից ճշտել՝  իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը  փոխհատուցում   է իր կատարած չարաշահումների համար և  24 միլիարդից 200 միլիոնն արդեն   իսկ վճարել է, Արշակյանը պատասխանեց․ «Չեմ կարող մեկնաբանել․ այդ հարցն իմ իրավասության տակ չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր