00:00:00

Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների պարգևատրումների ֆոնդին հավելյալ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն

16:39, 13 հունիս 2019

Արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների ֆինանսավորման նպատակով Կառավարությունն այսօր պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում փոփոխություններ կատարեց: 91 մլն դրամ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամը ուղղելու է ոստիկանության ստորաբաժանումների ծառայողներին` որպես պարգևատրում: Նոր ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6%-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր