00:00:00

Փաշինյանն առաջարկեց ծափահարել Արտակ Զեյնալյանին

15:28, 13 հունիս 2019

Մեկնարկել է Կառավարության նիստը։ Օրակարգում ներառված է 19 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող: Կառավարությունն այսօր քննարկելու է նաև վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց` առաջին անգամ նիստն անցկացվում է առանց Արտակ Զեյնալյանի: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Զեյնալյանին համատեղ աշխատանքի համար: «Ուզում եմ շնորհակալությւոն հայտնել համտեղ աշխատանքի համար, մաղթել հաջողություններ։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանում պետության կառավարման և հետագա զարգացման գործում», - ասաց վարչապետը, ապա առաջարկեց ծափահարել Արտակ Զեյնալյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր