00:00:00

Հավելյալ 34 մլն դրամ նախագահականին. Արմեն Սարգսյանի Բաղրամյան 26 տեղափոխվելով ծախսերը շատանում են

04:14, 13 հունիս 2019

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախագահի աշխատակազմին հատկացնելու է 34 մլն 100  հազար դրամ: Նախատեսված գումարից 11 մլն 600 հազար դրամը նախագահի աշխատակազմին փոխանցվելու է առաջին կիսամյակում, իսկ առաջիկա ինն ամսում՝ 22 մլն 900 հազար դրամը: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է կառավարության հունիսի 13-ի նիստի օրակարգից: Այս գումարը նախատեսված է նախագահականի կումունալ վճարների համար: Մասնավորապես, նախագծի կից ներկայացված հիմանավորումներց տեղկացանք, որ կոմունալների հավելյալ ծախսը պայմանավորված է նախագահի աշխատակազմի Մաշտոցի պողոտա 47 հասցեից Մարշալ Բաղրամյանի պողոտա 26/1 հասցե տեղափոխվելով: Հիշեցնենք, որ նախորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը խոսելով աշխատակազմի տնտեսումների մասին նշել էր, որ 2018 թվականի տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 338 միլիոն 670 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր