00:00:00

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկը աշխատանքի ժամին ալկոհոլ է օգտագործել․ նա ազատվել է աշխատանքից

23:03, 12 հունիս 2019

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ հիվանդանոց ուշ ժամի դիմաց քաղաքացուն ընդունող հերթապահ բժիշկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Բժշկի ոչ սթափ վիճակն առաջացրել է հիվանդի ու նրա հարազատների ոչ միայն զարմանքը, այլ նաեւ զայրույթը։ Մեր տեղեկություններով այս ամենին ականատես լինելով հիվանդի հարազատները անմիջապես տեղյակ են պահել Առողջապահության նախարարին։ Վերջինս հրահանգել է կառույցի պատասխանատուներին ստուգել ահազանգի իսկությունը։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցից պարզաբանում տեղի ունեցածի վերաբերյալ մեզ ստանալ չհաջողվեց,բայց հայտնի դարձավ, որ ալկոհոլ օգտագործած բժիշկը չի սպասել անգամ պարզաբանումներ ներկայացնելուն, այլ անմիջապես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր