00:00:00

Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը

19:22, 12 հունիս 2019

Հանկարծամահ է եղել Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը: Այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ներկայացնում ենք Գառնիկ Բադալյանի կենսագրությունը՝ Ծննդյան թիվն ու վայրը Ծնվել է 1958թ. Ադրբեջանի ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում Կրթությունը 1986թ. - ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժին 2003թ. - ԳԴՀ Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում հնգամսյա դասընթաց 2007թ. - ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս 2014թ. - ՉԺՀ կոմերցիայի նախարարությանը կից Միջազգային տնտեսության ակադեմիայի մեկամսյա դասընթաց, Պեկին, Չինաստան 1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեությունը 1984-1985 թթ., 1987-1988թթ. - ծառայություն եւ դարի (պարսկերեն) լեզվի թարգմանիչ Աֆղանստանում 1988-1991 թթ. - լրագրող, պատասխանատու քարտուղար «Արմենպրես» լրատվական գործակալությունում, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ 1991-1992թթ. - ԱԳՆ մամուլի քարտուղար եւ տեղեկատվության բաժնի վարիչ 1993-1994թթ. - ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետեւ' Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար 1994-1997թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ' Հայաստան- Իրան' Մեղրու կառուցվող կամրջում 1997-1998թթ. - ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության «Մարտընկեր» շաբաթաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր 1998թ. - ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության խորհրդական 1998-2001 թթ. - ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական 2002-2004 թթ. - ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ, Հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: 2004-2007թթ. - ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետեւ' դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար 2007-2009թթ. - ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող 1995-2010 թթ. - ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետի պաշտոնակատար 2010թ. - ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական 1996-2012թթ. - ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան 2012-2018թթ. - ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Վերլուծական բաժնի խորհրդական Դիվանագիտական աստիճանը ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Պարգեւներ ԽՍՀՄ եւ Աֆղանստանի կառավարական եւ ռազմական պարգեւներ ՀՀ ԱԳՆ խրախուսանքներ Գիտական աշխատություններ Հեղինակ է Իրանի մասին 5 գրքի եւ 200 հոդվածի: Օտար լեզուների իմացություն պարսկերեն, ռուսերեն եւ անգլերեն Ընտանեկան կարգավիճակ Ամուսնացած է, ունի 2 երեխա, 2 թոռ: ՀՀ նախագահի ս.թ. նոյեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել էր Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր