Մարտի 23-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի բակում գտնվող ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը: