00:00:00

Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը. Նաիրա Զոհրաբյան

02:24, 12 հունիս 2019

Ոստիկանությունը ուղղակի պարտավոր է գտնել «Պաժառ» օպերացիայի հեղինակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «Սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ: Այդ տանը, ի դեպ, մանկահասակ երեխաներ կային: Եւ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց արդեն «սեքընդ հենդ» կլասի էր, բնականաբար, «պաժառի» հերոստրատները չստացան իրենց ծրագրած քաղաքական և բարոյական էֆեկտը: Արտեմիսի տաճարի հրկիզման էֆեկտը չստացվեց ու նրանց անունը, բարեբախտաբար, չի մնա պատմության էջերում: Բայց մեր ոստիկանությունը, որը 1 տարի, մեկուկես ամիս ու մի քանի ժամ արդեն ժողովրդինն է, ուղղակի պարտավոր է գտնել «պաժառի» իդեոլոգիական հորը: Բոլոր հղումները, որ սա Քենեդու սպանության գործից ու 1990 թվականին Գարդներ թանգարանից Ռեմբրանդտի կտավի գողությունից բարդ գործ է, ու ոչ մի կերպ «նյուհերոստրատի» վրա դուրս չեն գալիս, չեն անցնելու: Մենք համբերատար սպասելու ենք»: Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու մեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր