00:00:00

Պոմիդորով ձվածեղ՝ արքայազն Չարլզին. Ուշագրավ պատմություն. «Իրատես»

14:03, 23 մարտ 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նոր սահմանադրությամբ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու լիազորություն ունի երկրի ապագա վարչապետը, սակայն ՀՀԿ-ում ոմանք կարծում են, որ ճիշտ կլինի նրա հետ նաև լինի ապագա նախագահը: «Արմեն Սարգսյանը դիվանագիտական հմտություններ ունի և լավ կապեր: Սա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ այդ գործընթացների վրա»,- փաստեց մեր աղբյուրը և հիշեց արքայազն Չարլզի հետ նրա մտերմությունից մի հետաքրքիր դրվագ: Երբ Արմեն Սարգսյանը արքայազն Չարլզին Հայաստան էր հրավիրել, առավոտյան խոհարարները նրան հարցնում են` ի՞նչ ճաշացանկ պետք է կազմել` անգլիակա՞ն, թե՞ հայկական, Արմեն Սարգսյանն ասում է, որ պոմիդորով ձվածեղ բերեն: Չարլզին որպես նախաճաշ պոմիդորով ձվածեղ են մատուցում, որից հետո նա Արմեն Սարգսյանին ասում է` քանի օր էլ ինքը մնա Հայաստանում, իրեն այդպիսի նախաճաշ թող մատուցեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր