00:00:00

Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրգործի հարուցումը մերժվել է

21:07, 04 հունիս 2019

Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի  բացակայության հիմքով։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։ Այդ արտահայտությունից հետո, հաջորդ օրը Ջիվան Աբրահամյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Ազատության հրապարակում հնչեցրած սպառնալիքների գործով  ոստիկանությունը մայիսի 26–ից հետաքննություն էր իրականացնում։ Ըստ օրենքի՝ ոստիկանությունը 10 օրվա ընթացքում պետք է որոշեր քրեկան գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր