00:00:00

ՄԻՊ-ին ուղղված անհատական բողոքների թիվը նախորդ տարի աճել է ավելի քան կրկնակի

20:34, 04 հունիս 2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհատական բողոքների թիվը 2018-ին աճել է՝ կազմելով 11 հազար: Դրան զուգահեռ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը: Այս մասին ԱԺ նիստում ՄԻՊ-ի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց պաշտպան Արման Թաթոյանը: «2018-ի ընթացքում միայն անհատական բողոքների թիվն աճել է կրկնակիից ավելի՝ կազմելով շուրջ 11 հազար: Ըստ ամիսների բողոքների թիվն առավել շատ է: Օրիանակ, 2018-ի հուլիսի բողոքների թիվը դրա նախորդ տարվա նույն ժամանակի թիվ եղել է 10 անգամով ավելիի: Աճում է նաև ՄԻՊ-ի աշխատանքի արդյունավետությունը: Նախորդ տարիների թվական պատկերը վկայում է, որ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը »,-ներկայացրեց Թաթոյանը: Նա տեղեկացրեց նաև, որ կրկնակիից ավել աճել են այցերը ազատությունից զրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ ու ոստիկանության բաժիններ, իսկ առանձին հաստատությունների դեպքում ցուցանիշներն առավել բարձր են: Թաթոյանը ՄԻՊ գրասենյակի համար նախորդ ողջ տարին համարեց չափազանց բարդ: Աշխատանքը տարվել է  ամենազգայուն իրավիճակներում: «Ներգրավված լինելով երկրի ողջ իրավական համակարգում՝ մենք ունեցել ենք ակտիվ մասնակցություն բոլոր գործընթացներին և ապահովել ինստիտուցիոնալ բարձր ազդեցություն»,-ընգծեց Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր