00:00:00

Սուր իշեմիկ կաթվածի անվճար բժշկական ծառայությունից օգտվել է 133 քաղաքացի: Ովքե ՞ր են շահառուները

18:28, 04 հունիս 2019

Սուր իշեմիկ կաթվածի անվճար բժշկական ծառայությունից արդեն իսկ օգտվել է 133 քաղաքացի: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա տեղադրել է նաև հոլովակ այն մասին, թե ովքեր են շահառուները և ինչ ընթացակարգով է տրամադրում բուժօգնությունը: Հանկարծակի դեմքի ծռվածությունը, վերջույթների թուլությունը, հավասարակշռության և խոսքի կտրուկ խանգարումները կարող են լինել գլխուղեղի սուր կաթվածի ախտանշաններ: Նշված ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում հարկավոր է դիմել «Շտապ օգնությոան» ծառայություն, տեղամասային պոլիկլինիկա կամ կաթվածի համապարփակ կենտրոն: Մանրամասները՝ հոլովակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր