00:00:00

Սիրում եմ մեր այս տեսակը. Նիկոլ Փաշինյանի գրառումը

18:02, 04 հունիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է կառավարության պատրաստած տեսանյութը եւ գրատռում արել. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Տեսանյութը Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանի մասին է, ով ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել  է 1000 քմ մակերեսով ջերմոց: «Այնպես չի, որ առաջին տարուց ամեն ինչ հաջողվում էր, բայց ինջ օգնել ու հույս են տվել 3 երեխաներս: Երեքն էլ գիտւելիքներով հավասար են, ուղղակի փորձը մեկի մոտ շատ է, մյուսի մոտ՝ քիչ: Այստեղ ոչ մի բանյ չի եղել: 5-7 տարվա մեջ համ 1000 քմ ջերմոցն ունենք, եւ տունը ունենք, եւ մեքենա ունենք եւ պլաններ ունենք»,-ասել է Արտակը: Նրա խոսքով, մինչեւ ջերմացի հիմնումը աշխատել է Ռուսաստանում, բայց որոշել է վերադառնալ ու աշխատել հայրենիքում: Երեխաներն էլ նշել են, որ թունաքիմիկատ չեն օգտագործում, քանի որ թունաքիմիկատը վնաս է տալիս բերքին: Նրանք ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ բանջարեղեններ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր