00:00:00

Արագածոտնի մարզպետը մտադիր չէ փոխել իր պաշտոնը

17:42, 04 հունիս 2019

Մամուլը գրում է՝ առաջիկայում սպասվում են խոշոր կադրային տեղաշարժեր, որոնք վերաբերելու են ինչպես նախարարություններին, այնպես էլ մարզպետարաններին։ Ըստ նույն աղբյուրի՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կարող է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ: Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը, Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ տեղեկություններին, նշեց․«Մարզպետն այս պահին աշխատանքի մեջ է, մեկնաբանություն չունենք տալու, նա այժմ Արագածոտնի մարզպետն է»։ Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ Դավիթ Գևորգյանն առաջիկայում ստանձնի տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը՝ թողնելով մարզպետի պաշտոնը, Սաթենիկ Զորյանը պատասխանեց․ «Ո՛չ, նման խոսակցություն չկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր