00:00:00

Կարեն Շախմուրադյանը Աջափնյակում «մոլ» է կառուցում. կոչվելու է «Գարաժ մոլ». «Հրապարակ»

12:50, 23 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանը զբաղված է «մոլ» կառուցելով։ Նա գործող խորհրդարանում չկա, իսկ նախորդում էլ կեսից հայտնվեց՝ փոխարինելով նախարար դարձած Արծվիկ Մինասյանին։ Հիմա նորից վերադարձել է իրեն հարազատ միջավայր՝ ավտոբիզնես։ «Կարկոմավտոյի» համասեփականատեր Կարեն Շախմուրադյանը, հետ չմնալով Հայաստանում ծավալված մոլամանիայից, Աջափնյակում «մոլ» է կառուցում։ Այն կոչվելու է «Գարաժ մոլ» եւ զբաղվելու է ավտոպահեստամասերի, ավոտմեքենաների հետ կապված ամեն ինչի վաճառքով։ Հնարավոր է նաեւ ավտոմեքենաների երկրորդային վաճառքի շուկա գործի։ Նոր «մոլում» կգործեն նաեւ սուպերմարկետ եւ ֆիտնես սրահ։ «Գարաժ մոլը» նախատեսում են բացել աշնանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր