00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ

01:45, 04 հունիս 2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում Հայոց Թեմի առաջնորդարանում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մենք այն ազգն ենք, որը վստահ է իր ինքնության, իր մշակութային ժառանգության, քաղաքակրթական ազդեցության եւ պետականության հարցում»,-ասել է նախարարը: Հունիսի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով ի Կիպրոսում է՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր