00:00:00

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀԲԸՄ ղեկավար կազմին

01:01, 04 հունիս 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 3-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, հիմնադրամի Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և կառույցի մի խումբ ներկայացուցիչների, որոնք Արցախ են ժամանել «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի մեկնարկը ազդարարելու շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ստեղծված ամուր կապը և հույս հայտնել, որ դրանք շարունակական են լինելու:
«Հաճելի պատահականությամբ այս օրերին Արցախ ձեր այցը համընկնում է ֆուտբոլային տոնական հրավառության հետ, ինչը ևս մեկ լավ առիթ է վայելելու հայրենիքի արցախյան հատվածում տիրող այս մթնոլորտը: Արցախի մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտում ձեր իրականացրած տարատեսակ ծրագրերն անգնահատելի են: Վստահ եմ, որ «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերը դառնալու են մեր համագործակցության մի նոր շրջափուլ և նույնչափ մեծ հաջողութւյուններ են գրանցելու:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշել է, որ կառույցը չի սահմանափակվելու նախատեսված ծրագրերով, այլ նպատակ կա նաև աջակցել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս ենթկառուցվածքների զարգացման գործին:
«Այսօր մենք այստեղ ենք քննարկելու կառավարության գերակայությունները, առաջնահերթությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ հարմարեցնել իրագործվող ծրագրերը այդ կարիքներին»,- ասել է Պ. Սեդրակյանը:
Պետնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տնտեսության զարգացման տարբեր ուղղություններում իրականացվող ծրագրերի վրա, որոնցում մեծ դերակատարություն ունեն սփյուռքն ու համայն հայությունը:
Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր