00:00:00

Երևանում կայացել է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը

00:50, 04 հունիս 2019

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի Երևանում հունիսի 3-ին կայացած նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները: Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցել են Միավորված կոլեգիայի անդամներ, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, իրավապահ երկու կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը: «Օրակարգում ընդգրկված «Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին» հարցի շուրջ զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը և ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության գլխավոր վարչության պետ Անդրեյ Խրապովը: Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան «ՌԴ ՆԳՆ գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետի պաշտոնակատար Վլադիմիր Ագեևը և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Արթուր Անտոնյանը: Միավորված կոլեգիայի աշխատանքային պլանը ներակայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտին ամփոփիչ ելույթներ ունեցան ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Միավորված կոլեգիայի նիստում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ և ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր