00:00:00

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

23:04, 03 հունիս 2019

Բելգրադում Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Մայիսի 31-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, սերբականը` Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նեմանյա Ստևանովիչը (Nemanja Stevanovic): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը: Ավետ Ադոնցը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ-ի կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր