00:00:00

Բակո Սահակյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է իրականացվող մի քանի ծրագրերը

21:46, 03 հունիս 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման եւ համազգային խնդիրների լուծման գործում: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր