00:00:00

Խորհրդարանում ստեղծվել է 2016-ի ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողով

21:52, 31 մայիս 2019

47 պատգամավորի խնդրանքով խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։ Համաձայն սահմանադրական օրենքի, այս հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը։ Արժե նշել, որ այդ հանձնաժողովի նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր