00:00:00

Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը

17:10, 31 մայիս 2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագիրը: Վերջինիս նպատակն է օժանդակել ՀՀ-ԵՄ արդարադատության ոլորտի քաղաքական երկխոսությանը և աջակցել արդարադատության ոլորտում ԵՄ հետագա աջակցության մշակմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերլուծել ոլորտում առկա բացերն ու խնդիրները և վերջիններիս հիման վրա մշակել ոլորտում աջակցության ծրագրերի հայտերի փաստաթղթերի փաթեթ` նախանշելով բյուջետային աջակցության ծրագրի հիմնական ուղղությունները: Ծրագրով նախատեսվում է նաև աջակցել արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման ու արդիականացման գործընթացներին և այլն: Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, Ծրագրի փորձագետները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները: Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպման ընթացքում նշել է, որ այս Ծրագիրը կնպաստի արդարադատության ոլորտում ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բարեփոխումների առավել արդյունավետ և թիրախային իրագործմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր