00:00:00

ՀՔԾ–ում քրգործ է հարուցվել ոստիկանությունում գնման գործընթացների հետ կապված խախտումների փաստով

21:28, 31 մայիս 2019

ՊՎԾ–ի կողմից  ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am–ի հարցման  ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ  308 –րդ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման  և 310–րդ հոդվածի՝  ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի մայիսի 7-ից ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաեւ ասել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք: ՊՎԾ–ի այս հայտարարությունը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «պոպուլիստական» էր որակել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր