00:00:00

Նորամարգում պայթյունից տուժած կինը բարդ վիրահատության է ենթարկվել

19:53, 31 մայիս 2019

Նորամարգում երեկ՝ մայիսի 30-ին նախկին ամուսնու կողմից նետված նռնակների պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած կինը բարդ վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ կինը բավականին ծանր վնասվածքներ է ստացել, վիրահատել են կնոջ սիրտը, որովայնը, վերջույթները։ «Վիրահատական միջամտությունը մոտ 6 ժամ է տեւել, տուժածի վիճակը հարաբերական կայուն է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հիվանդին արհեստական շնչառական սարք է միացված։ Նշենք, որ պայթյունից տուժած կնոջ ներկայիս ամուսինը, որը 60 տարեկան էր երեկ՝ մայիսի 30–ին ստացած վնասվածքներից  բժշկական կենտրոնում մահացել է: Մուրադյանը տեղեկացրեց, որ պայթյունի հետեւանքով տուժած ընտանիքի անդամներից հղի կինն էլ արդեն տեղափոխվել է գինեկոլոգիական բաժանմունք։ Կինը, որը 32 շաբաթակն հղի է, ստացել է ստորին վերջույթների  պայթյունաբեկորային վնասվածք. նրա վիճակը կայուն է։ Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երեւան քաղաքի 60–ամյա բնակիչը, Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց  թվում եղել է նաեւ 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր