00:00:00

Դանիել Իոննիսյանը՝ Բաբկեն Ղազարյանի հայտարարության մասին

18:00, 31 մայիս 2019

«Հայտարարությանը ծանոթ եմ։ Մի քիչ զարմացա, ազնվությամբ ասած մի քիչ ծիծաղեցի։ Ըստ էության հիմա փորձում ենք հասկանալ ով է այդ մարդը, որովհետեւ մենք գիտենք, որ կա ոմն Թոխմախի Բաբո, ով թաղային հեղինակություն է, ով Արթուր Վանեցյանի հետ համատեղ որոշակի բաներ է արել, բայց քանի, որ առանձնապես ինքը միջին կարգի չինովնիկ է եղել,  եւ երբեք մեր հետաքրքրության  մեջ չի եղել, հետեւաբար առանձնապես շատ բաներ չգիտեինք, մանրամասն ինֆորմացիա սկսում ենք հավաքել»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանը, անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին պետ Բաբկեն Ղազարյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Ղազարյանը երեկ տարածած հայտարարությունում նշել էր, որ Իոննիսյանը զրպարտել է իրեն, տարածելով ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ «Նախ այդ առումով ԱԱԾ պետի հայտարարություններն այդքան էլ հեղինակավոր չեն, որևովհետեւ  այդ նույն քոմենթների ժամանակ ԱԱԾ պետը այլ ապատեղեկատվություն է հրապարակել, ինչ վերաբերում է իրեն, ապա ես իր անուն- ազգանունն անգամ չգիտեի, մինչեւ երեկ երեկոյան։ Այսինքն  առաջին բանը, որը ինքը ստիպված է լինելու դատարանում ապացուցել, որ Թոխմախի Բաբոն դա ինքն է»,- շարունակեց Իոննիսյանը։ Մեր հարցին, թե երեկ գրառում էիք արել, որ  պատաստվում եք դատական հայց ներկայացնել Բաբկեն Ղազարյանի դեմ, գործընթաց սկսել ե՞ք, որին ի պատասխան ՀԿ համակարգողն ասաց, որ Ղազարյանը հայտնվել է իրենց հետաքրքրության շրջանակներում, եւ անցյալն են «փորփրում»։ «Իրավախորհրդատուների հետ կխորհրդակցենք, բայց ամենայն հավանականությամբ հայց կներկայացնենք»,- ասաց նա։ Ճշտող հարցին, թե փաստացի նշում եք, որ Թոխմախի Բաբո ասելով Բաբկեն Ղազարյանին նկատի չեք ունեցել, Դանիել Իոննիսյանն ասաց․ «Ես որ ասել եմ Թոխմախի Բաբո, ես ստացել եմ  տարբեր տեղերից ինֆորմացիա, որ Արթուր Վանեցյանը ունեցել է ընկերական հարաբերություններ Թոխմախի Բաբոյի հետ, եւ այդ մարդը հարգված է նաեւ քրեական որոշ շրջանակներում։ Ինձ ճիշտն ասած շատ չի հետաքրքրել, թե ով է Թոխմախի Բաբոն, որովհետեւ իմ խոսքը  ինչպես ձեզ հայտնի է վերաբերվում էր Արթուր Վանեցյանին, եւ ինձ չի հետաքրքրում ընդհանրապես Թոխմախի Բաբոն»,- ասաց Իոննիսյանը, հավելելով, որ հանրությանը եւս պետք է հետաքրքրի Արթուր Վանեցյանի գործունեությունը, քանի որ նա ԱԱԾ տնօրենն է։«Իրա անուն ազգանունը մինչեւ երեկ երեկոյան սկի հայտնի չէր։ Նա միջին կարգի չինովնիկ է, եւ միջին ռանգի թաղային հեղինակություն եւ երբեք մեր հետաքրքրությունների շրջանակում չի եղել»,- ասաց Իոննիսյանը։ Ընդհանուր առմամբ Դանիել Իոննիսյանը գտնում է, որ Բաբկեն Ղազարյանը տարածելով հայտարարություն ինքնախոստովանություն է արել։ «Մարդ ինքն իրեն ներկայացնում է, ասում է բարեւ ձեզ Թոխմախի Բաբոն ես եմ։ Հիմա ակամայից ուզում ես պատասխանես, շատ հաճելի է, ցավոք սրտի մականուն չունեմ»,- ասաց Իոննիսյանը։ Ի դեպ հիշեցնենք, որ ավելի վաղ Դանիել Իոննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Թոխմախի Բաբո ասելով նկատի ունի Բաբկեն Ղազարյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր