00:00:00

Նոր Արեշում բակից գողացել են 23-ամյա աղջկա հեծանիվը. Այլ գործով բերման ենթարկվածը խոստովանել է, որ ինքն է դա արել

01:08, 31 մայիս 2019

Ապրիլի 24-ին ոստիկանություն էր զանգահարել 23-ամյա մի կին եւ հայտնել, որ Նոր Արեշի տան բակից գողացել են հեծանիվը: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել էին, որ 140 հազար դրամ արժողությամբ հեծանիվը գողացել էին՝ օգտվելով դարպասի դուռը բաց լինելու հանգամանքից: Հարուցվել էր քրեական գործ: Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար մայիսի 29-ին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտաներելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր