00:00:00

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց. ճանապարհը բաց է

18:45, 30 մայիս 2019

Քիչ առաջ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց: Ցուցարարները բացեցին ճանապարհը, այն պայմանով, որ վաղը հարցին հստակ լուծում է տրվելու: Վաղը բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը քիչ առաջ զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, եւ եղավ պայմանավորվածություն, որ  ակցիայի մասնակիցներին ընդունի, եւ ունենան քննարկում հարցի լուծման համար: Ցուցարարներն ասացին, որ վաղը, մինչեւ կեսօր կսպասեն հարցի լուծմանը, հակառակ դեպքում՝ կրկին դիմելու են բողոքի տարբեր տեսակներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր