00:00:00

Պետրոս Ղազարյանը՝ Հ1-ից ազատվելու մասին

16:56, 30 մայիս 2019

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։ Աղբյուրը նշում է՝ թավշյա հեղափոխությունից հետո ծառայության տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանին և նրա բերած կադրերին որոշել են հրաժեշտ տալ։ Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալ հրապարակմանը՝ գրելով․ «Ինչպես մի նյութում լինել բազմակի անգրագետ։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը նոր ղեկավարություն չունի։ Այս խորհրդում չի քննարկվել իմ կամ որևէ մեկ այլ հարց էն պարզ պատճառով, որ նման խորհուրդ վաղուց գոյություն չունի։ Խորհրդի անվանումը և բովանդակությունը վաղուց փոխվել են։ Ցավոք, չեն փոխվել «Ժամանակ» թերթի և նրանից ինքնամոռաց պատճենող լրագրողների և կայքերի որակները»։ Հավելենք նաև, որ մեկ այլ աղբյուր, մասնավորապես, «Հրապարակ»-ը նշում է՝ «Լուրեր»-ի աշխատակիցնրից ոմանք դժգոհ են ստեղծված իրավիճակից, քետրոս Ղազարյանից, քանի որ աշխատակազմը խիստ ուռճացվել է, օրինակ՝ նախկին մեկ խմբագրին այսօր չորսն են փոխարինում, բացի այդ՝ թիմում խոսք տանող-բերողներ են հայտնվել։ Քանի որ լրատվականի նախկին աշխատակիցներին փոխարինել են նոր կադրեր, նրանք հիմնականում եկել են տարբեր հեռուստաընկերություններից, ուստի բազմաթիվ հարցերի հետ կապված՝ տարբեր հայացքներ ու գաղափարներ ունեն, ինչն էլ խանգարում է թիմային աշխատանքին։ Վերը նշված տեղեկությունների իսկությունը պարզաբանելու համար փորձեցինք զրուցել Պետրոս Ղազարյանի հետ, սակայն նա մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ ֆեյսբուքում արդեն գրառում է արել ու ավելացնելու ոչինչ չունի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր