00:00:00

Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ. Շարմազանովը՝ Փաշինյանին

19:35, 20 մայիս 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո…ժողովուրդը պետք է լավ ապրեր…ու՞ր է: Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար…  Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր: Լավ հետո՞…
Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ: Հ.Գ. Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի… Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր