00:00:00

Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը. Զոհրաբ Մնացականյան

23:02, 18 մայիս 2019

Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ոչ, չի ստեղծում»,- ասել է Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռազմաբազան եւ դրա հետ կապված միջադեպերը խնդիրներ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար: «Կա ռազմաբազա համաձայնագրի հիմքով, այն մեծ նշանակություն ունի: Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է կասկածի տակ դնել ռազմաբազայի գոյությունը»,- հստակեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր