00:00:00

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

22:30, 18 մայիս 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը՝ գրելով, որ դատարանն այսօր ապացուցեց՝ ինքը ակախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից։ Թեւոսյանը, մասնավորապես, գրել է․ «Նաեւ ինչու է պետք անցումային արդարադատությունը. տասնամյակներով ձեւավորված որոշակի արժեհամակարգով, ներքին մշակույթով, հոգեկերտվածքով ու կախվածության տարբեր դրսեւորումներով անձինք գործականում անկարող են լինել արդարադատ, ազնիվ, խիզախ՝ նույնիսկ լիակատար ազատության դեպքում: Նման մարդկանցից առնվազն արդար չէ այդպիսի ակնկալիք ունենալ, անազնիվ է այդ մարդկանց հանդեպ, քանի որ չգիտեն ազատության պայմաններում աշխատելու ձեւը: Այդ ազատության հետ պետք իմանալ, հասկանալ, զգալ՝ ինչ անել: Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը ակախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց՝ անկախ է արդյոք պայմանականություններից, կապվածություններից ու վախից: Սրանք ավելի անդիմադրելի, գործնականում գրեթե անհաղթահարելի կախվածություններ են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր