00:00:00

Ակցիայի մասնակիցները մեկ օր ժամանակ տվեցին կառավարությանը Քոչարյանին նորից կալանավորելու համար

23:49, 18 մայիս 2019

Ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակում  հայտարարեցին, որ կառավարությանը մեկ օր ժամանակ են տալիս, որպեսզի նորից կալանավորվի ՀՀ երկրորդ նախագահը: Նրանք նշում են, որ եթե պահանջը չկատարվի, պատրաստ են բլոկադայի ենթարկել փողոցները: Մասնակիցները վանկարկում են ‹‹Ցմահ›› և ‹‹Ռոբիկ մարդասպան›› ու նշում, որ իրենց ակցիայում քաղաքականություն և կուսակցություններ չկան, միայն ազգային խնդիր է: Ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց՝ եթե իրենք ձախողվեն, կնշանակի՝ այդքան ուշացած հակահեղափոխությունը հաղթել է: Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ, որոշվեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 20:00-ին ակցիայի մասնակիցները նախատեսում են հանրահավաք կազմակերպել և որոշել հետագա քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր