00:00:00

Առողջապահության նախարարությունը՝ Բերդի ԲԿ-ում․ ահազանգի հետքերով

17:58, 18 մայիս 2019

Irakanum.am-ը երեկ հրապարակել էր․ Բերդի ԲԿ-ում ծնունդօգնության համար գումար են պահանջում․ ահազանգ վերտառությամբ հոդված, որտեղ մեզ դիմաց Բերդի բնակիչները հայտնել էին, որ չնայած այն հանգամանքին, որ պետության կողմից ծնունդօգնությունը անվճար է, բժշկական կենտրոնում ծառայության մատուցման  համար գումար են պահանջում։ Մենք գրել էինք, որ կախված այցելուների սոցիալական վիճակից պահանջվող գումարի չափը տարբեր է լինում։ ՀՀ Առողջապահության նախարարությունը արձագանքել է մեր այս հրապարակմանը։ Նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը մեզ փոխանցեց, որ նախարարությունը եւ Տավուշի մարզպետարանը քայլեր են ձեռնարկում պարզելու համար կատարվածը։ «Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը եւ ես մշտական կապի մեջ ենք բժշկական կենտրոնի հետ։ Այս պահին էլ  մարզպետի տեղակալն է մեկնում Բերդ՝ բժշկական կենտրոն, որոշակի պարզաբանումներ ստանալու համար, կկատարվի քննություն»,- ասաց Աշոտ Սարգսյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր