00:00:00

Հայկ Սարգսյանի պատասխանը Քոչարյանի պաշտպաններին

12:48, 18 մայիս 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին։ «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։ Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։ Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքյան իր էջում։ Ի  դեպ, Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ սա նրա երկրորդ գրառումն է։ Առաջինը, որը նա գրել է իր անունից, ջնջել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր