00:00:00

Իմ քայլի պատգամավորն արագ հեռացրեց Քոչարյանի մասին իր գրառումը (լուսանկար)

15:11, 18 մայիս 2019

Այսօր առավոտյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում եղբայրը վարչապետ Փաշինյանի օգնականն է, գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ բոլորին քոչ անելով հավաքվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ այսօր ժամը 16:00-ին հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով դատական վճիռը: Պատգամավորը բոլորին կոչ էր արել հավաքվել դատարանի մոտ: Սակայն իշխանական պատգամավորը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, շատ արագ հեռացրել է գրառումը՝ փոխարենը կիսվելով ֆեյսբուքյան այլ էջի գրառմամբ, որը նույն բովանդակությամբ է: Ֆեյսբուքում արդեն տարածվում է Իմ քայլի պատգամավորի առաջին գրառումը: Շատերն այն որակում են որպես պատգամավորի կողմից ճնշում դատարանի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր